Ստեփանավանի համայնքապետարանում տեղի կունենա հանդիպում-քննարկում՝ Հայկական խորհրդի փորձագետների մասնակցությամբ

Ստեփանավանի համայնքապետարանից հայտնում են․
Հարգելի համաքաղաքացիներ,
Ապրիլի 21-ին՝ ժամը 14:30-ին՝ Ստեփանավանի համայնքապետարանում տեղի կունենա հանդիպում-քննարկում՝ Հայկական խորհրդի փորձագետների մասնակցությամբ։
Օրակարգում՝ Հայաստանի անվտանգային միջավայրը և տարածաշրջանային քաղաքական զարգացումները։
Հանդիպման ընթացում հնարավորություն կունենանք բարձրաձայնել ձեզ հուզող հարցերն ու խնդիրները:
Միջոցառումն իրականացվում է «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության շրջանակում։
Ապրիլի 21, 14:30
Համայնքապետարանի նիստերի դահլիճ