Էլեկտրաէներգիայի անջատումներ Լոռու մարզում ապրիլի 7-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Լոռու մարզ՝
15:00-17:00 Ալավերդի քաղաք՝ Երիտասարդական, Ջրավազան, Էվոյան, Սայաթ- Նովայի, Խուդյակովի փողոցներ, Զորավար Անդրանիկի փողոցից մինչև նախկին Լալվար կինոթատրոն։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: