Էլեկտրաէներգիայի անջատումներ Լոռու մարզում հունիսի 24-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Լոռու մարզի՝
10:30-11:30 Սպիտակ քաղաք՝ Ս. Ավետիսյան հրապարակ, Աճեմյան, Մյասնիկյան փողոցներ, Ալ. Մանուկյան փողոց մասնակի, Սայաթ-Նովա փողոց, Այգեստան 1 և Այգեստան 2 թաղամասեր,
11:00-13:00 Տաշիր քաղաք՝ 2-12 թաղամասեր, Վ․ Սարգսյան, Շահումյան, Սայաթ-Նովա, Դպրոցականների, Էրեբունի, Նաիրի, Իսակյան, Անտառային և հարակից փողոցներ,
11:00-15:00 Մղարթ, Կարմիր Աղեգի, Խնկոյան, Հարթագյուղ, Լուսաղբյուր գյուղեր։