Ջրասուզակ Վահե Մելքոնյանը և նրա գործընկեր փրկարարները հերթական անգամ ապացուցեցին, թե ինչքան անձնվիրությամբ ու նվիրումով են կատարում իրենց ծանր և պատասխանատու աշխատանքը

· Լոռու Մարզ

Ջրասուզակ Վահե Մելքոնյանը և նրա գործընկեր փրկարարները հերթական անգամ ապացուցեցին, թե ինչքան անձնվիրությամբ ու նվիրումով են կատարում իրենց ծանր և պատասխանատու աշխատանքը

Ֆեյսբուքյան օգտատեր Վալոդյա Մխոյանը գրում է․

Ջրասուզակ Վահե Մելքոնյանը և նրա գործընկեր փրկարարները հերթական անգամ ապացուցեցին, թե ինչքան անձնվիրությամբ ու նվիրումով են կատարում իրենց ծանր և պատասխանատու աշխատանքը։ Իր կյանքը վտանգելով՝ նա օրեր շարունակ մասնակցել է որոնողական աշխատանքներին և կատարել իր առաքելությունը մինչև վերջ։

Այս մարդիկ փրկել են բազմաթիվ կյանքեր և ամեն օր կանգնում են վտանգի առաջ՝ հանուն ուրիշների անվտանգության։ Նրանք արժանի են ոչ միայն բարձր գնահատանքի, այլև արժանապատիվ վարձատրության և պետական խրախուսանքի։

Վահե Մելքոնյանը, մեր կարծիքով, արժանի է բարձր պետական պարգևի՝ իր խիզախության, տոկունության և անձնվեր ծառայության համար։

Խոնարհվում ենք Վահե Մելքոնյանի և բոլոր փրկարարների առաջ։ Շնորհակալություն ձեր կատարած անգնահատելի աշխատանքի համար։ Դուք իսկական հերոսներ եք և արժանի եք ամենաբարձր հարգանքին։

Աստված պահապան ձեզ։