Ստեփանավան խոշորացված համայնքի ձևավորման նախագիծն ընդունվեց ԱԺ-ում

· Ստեփանավան

Ստեփանավան խոշորացված համայնքի ձևավորման նախագիծն ընդունվեց ԱԺ-ում

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծով առաջարկվում է իրականացնել համայնքների միավորման ծրագիր:

Լոռու մարզում նախատեսվում է ձևավորել նոր՝ Ստեփանավան խոշորացված համայնք՝ միավորելով գործող Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայրերով: