Երեխաների մահը ձեր խղճին է, չհարգելի Վանաձորի համայնքապետարանի ղեկավարություն և չհարգելի մարդիկ, որ կամրջի վրա աղբ եք թափում․ Աննա Հովհաննիսյան

· Վանաձոր

Երեխաների մահը ձեր խղճին է, չհարգելի Վանաձորի համայնքապետարանի ղեկավարություն և չհարգելի մարդիկ, որ կամրջի վրա աղբ եք թափում․ Աննա Հովհաննիսյան

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Հովհաննիսյանը գրում է․

Գիտե՞ք՝ էդ անտեր խողովակից մի փոքր հեռու կամուրջ կա։ Կամուրջ, որը պատված է աղբով, ու այնտեղ լիքը շներ կան։ Ես շուն սիրող մարդ եմ, բայց հիմա դրա մասին չի խոսքը։ Գազազած շներից անգամ ես եմ վախենում։
Մեկ երեխայի մարմին գտան, մյուսին դեռ փնտրում են։ Դժվար թե ողջ լինի, բայց Աստված տա՝ սխալվեմ։
Ամեն դեպքում, էս երեխաների մահը ձեր խղճին է՝ չհարգելի Վանաձորի համայնքապետարանի ղեկավարություն և չհարգելի մարդիկ, որ էդտեղ աղբ եք թափում։ Իրար արժանի, փնթի ժողովուրդ ու փնթի պաշտոնյաներ։
Ատեք ինձ, զզվեք ինձնից, նստեք էստեղ-էնտեղ խոսեք, որ Աննան լավը չի, որովհետև ձեր հետ չի։ Խորը թքած ունեմ։
Ձեր անգործության պատճառով մեկ ընտանիքից երկու երեխա են մահացել՝ 7 և 12 տարեկան։ Ձեր գլխին պետք է անընդհատ բամփել, որ գործ անեք։ Ու քանի դեռ շնչում եմ՝ բամփելու եմ։ Որովհետև դուք եք ժողովրդի ծառան, ոչ թե մենք՝ ձերը։
Ուզո՞ւմ եք հարգանք ունենալ՝ արժանացեք դրան!!!!!!