«Գոնե մի 100 մանեթ տան». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել

· Սպիտակ

«Գոնե մի 100 մանեթ տան». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերը։

Կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և աջակիցներ հավաքագրելու պայմանով Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։