«Էդ տրուբեն քանի երեխու գլուխ կերավ». հարևանը՝ 7 և 13-ամյա երեխաների մասին

· Վանաձոր

«Էդ տրուբեն քանի երեխու գլուխ կերավ». հարևանը՝ 7 և 13-ամյա երեխաների մասին

Երկրորդ օրն է Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները 2 մանկահասակ քույրերին գտնելու նպատակով։ ArmLur.am-ն այս պահին գտնվում է Փամբակ գետի առափնյա հատվածում, զրուցում է որոնողական աշխատանքներին մասնակցողների հետ։

Ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Հիշեցնենք, որ նույն օրը՝ ժամը 17․05-ին, 112 է զանգահարել նաև մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։