Էլեկտրաէներգիայի անջատումներ Լոռու մարզում հունիսի 12-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Լոռու մարզ՝
11:30-14:30 Դաշտադեմ, Ձյունաշող, Պաղաղբյուր և Մեծավան գյուղեր,
11:00-14:00 Ստեփանավան քաղաք՝ Թումանյան, Չարենցի, Գետափնյա, Ղուկասյան, Թելման, Աբովյան, Բաղրամյան, Երիտասարդական, Կամոյի, Սունդուկյան, Դուրյան, Մեղապարտի և Սուրբ Նշանի փողոցներ մասնակի,
11:00-17:00 Բովաձոր, Ուռուտ և Սվերդլով գյուղեր։