Վթարային ջրանջատում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հունիսի 5-ին

· Վանաձոր

Վթարային ջրանջատում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հունիսի 5-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 5-ին ժամը 14:30-18:00-ն կդադարեցվի ք.Վանաձոր Վ.Սարոյան, Պ.Սևակի, Ավետիսյանի, Աղայան, Ուսանողական, Շինարարների, Ավ.Իսահակյանի փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: