Էլեկտրաէներգիայի անջատումներ Լոռու մարզում հունիսի 2-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Լոռու մարզ՝
11:00-13:00 Արծնի, Ապավեն, Սարչապետ, Պրիվոլնոյե, Նորաշեն, Պետրովկա, Ձորամուտ, Գոգավան, Դաշտադեմ, Ձյունաշող, Պաղաղբյուր, Մեծավան, Միխայլովկա գյուղեր,
11:00-14:00 Վահագնի գյուղ,
11:00-14:30 Թումանյան քաղաք,
11:00-15:00 Սարահարթ, Գոգարան գյուղեր, Գեղասար գյուղի հանգստյան գոտի։