Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը վաղը կնվազի 6-10 աստիճանով

· Հայաստան

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը վաղը կնվազի 6-10 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 29-ի ցերեկը, 30-ին շրջանների մեծ մասում, մայիսի 31-ին, հունիսի 1-ի ցերեկը, 2-ին գիշերը և կեսօրից հետո, 3-ի ցերեկը առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 29-ի ցերեկը, 30-ին տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։

Հունիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամի հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։