Թիվ 2 երթուղայինում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ վարորդն ազատվել է աշխատանքից․ Վանաձորի համայնքապետարան

· Վանաձոր

Թիվ 2 երթուղայինում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ վարորդն ազատվել է աշխատանքից․ Վանաձորի համայնքապետարան

Վանաձորի համայնքապետարանը գրում է․

Հարգելի բնակիչներ,

Այսօր Վանաձոր քաղաքի ներհամայնքային տրանսպորտի թիվ 2 երթուղայինում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տեղեկացնում ենք, որ վարորդն ազատվել է աշխատանքից։

Երթուղին սպասարկող ընկերությանը տրվել է համապատասխան հանձնարարական՝ խստացնել վերահսկողությունը և ապահովել ուղևորափոխադրման ծառայությունների պատշաճ, անվտանգ և բարեկիրթ սպասարկումը։