Վերահսկեք վարորդների պահվածքը, բոլորը դիպլոմով «գողական» են․ քաղաքացին՝ Վանաձորի համայնքապետարանին

· Վանաձոր

Վերահսկեք վարորդների պահվածքը, բոլորը դիպլոմով «գողական» են․ քաղաքացին՝ Վանաձորի համայնքապետարանին

Ֆեյսբուքյան օգտատեր level up-ը գրում է․

Հարգելի Վանաձորի Համայնքապետարան, տեսա,որ հեռացրել եք միջադեպի վարորդին,բայց մեկ վարորդով չէ,բոլորը նույն վիճակում են։

Ես մեկ էլ ուսանող ժամանակ եմ նստել հասարակական տրանսպորտ,բայց քանի որ,իմ սրահի հենց դիմաց ինքնակոչ կանգառ է,որտեղ ոչ մի նշան չկա իհարկե կանգառի,օրը 1000 անգամ տեսնում եմ,էլ չասեմ,որ առանց աշխատավարձ «դիսպեչեր» ենք,բոլորին պետքա ա ժամերն ասենք տրանսպորտի)))

Բայց առաջարկս հետևյալն է,վերահսկեք վարորդների պահվածքը,բոլորը դիպլոմով «գողական» են ու նաև վերահսկեք,համապատասխան թվով մարդ տեղափոխվի,թե չէ մեկի ձեռը,մեկի ոտը դռան տակ,մեջն էլ իրար գրկած,լյուկից դուս եկած տանում են,վերջապես մարդ են տեղափոխում,ուղևոր,ոչ թե բեռ։

Անտանելի վիճակում ա տրանսպորտը։

Անտանելի։

Կամ ինչ ա նշանակում 20,50 դրամ չտաք,խեղճերը սաղ օրը գալիս են խնդրում 100 սարքենք,թե չէ «շոֆեռԸ» կլարի

Վախում են հրեշ-վարորդներից։

Ուղևորների հետ շփվելու կուլտուրա չունեն։

Բռի,չոբան,մուննաթ։

Սիգարետով էլ էդ մի եզակի վարորդը չէր։

Ուղղակի ինքը նկարվեց:

Ամեն օր ես ականատեսն եմ այդ ամենի։

Ինձ թվում ա բարդ չի,շատ ֆինանսական ռեսուրս պետք չի կարգուկանոնի համար։

AI ընդունած սերնդի համար արդեն ամոթ ա էս տեսակ խնդիրները։

Աֆրիկայում չենք։