Պարային երեկո Ստեփանավանում՝ Վերջին զանգի առթիվ

· Ստեփանավան

Պարային երեկո Ստեփանավանում՝ Վերջին զանգի առթիվ

Ստեփանավանի համայնքապետարանը գրում է․

ՍԻՐԵԼԻ՛ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ

Ստեփանավան համայնքի ղեկավարի բարձր հովանու ներքո սիրով հրավիրում ենք Ստեփանավանի և տարածաշրջանի բոլոր դպրոցների շրջանավարտներին՝ մասնակցելու Վերջին զանգի առթիվ կազմակերպված շքեղ ու աննախադեպ պարային երեկոյին:

ՈՐՏԵ՞Ղ. Քաղաքային հրապարակ

Ե՞ՐԲ. Մայիսի 27-ին

ԺԱՄԸ. 19:00-ին

Ի՞նչ է սպասվում ձեզ այս կախարդական երեկոյի ընթացքում.

Ժամանակակից, հզոր ձայնային ու շքեղ լուսային էֆեկտներ

Գունեղ ու հեքիաթային հրավառություն

Հաճելի անակնկալներ...

Եկե՛ք միասին անմոռանալի դարձնենք այս օրը, լիցքավորվենք ամենավառ տպավորություններով ու միասնական մեծ ուժով դիմավորենք ձեր կյանքի նոր, հաջողակ ու լուսավոր ապագան:

Սիրով սպասում ենք բոլորիդ: