«Ալավերդին կորցրեց իր ամենամեծ տնտեսական պոտենցիալը»․ Նարեկ Կարապետյան
· Ալավերդի

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը Ալավերդիում հայտարարել է, որ վերջին ութ տարիներին քաղաքը կորցրել է պղնձաձուլարանը, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի, իսկ աղքատությունը զգալի աճ է գրանցել։
Նրա խոսքով՝ առանց փոփոխությունների տարածաշրջանը կարող է կանգնել տնտեսական անկման առաջ, մինչդեռ Ալավերդու արդյունաբերական և զբոսաշրջային ներուժը պետք է օգտագործվի նոր աշխատատեղեր և զարգացում ապահովելու համար։