Վթարային ջրանջատում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մայիսի 22-ին
· Վանաձոր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 22-ին ժամը 11:50-15:00-ն կդադարեցվի ք.Վանաձոր Խ. Աբովյան փողոցի, Խ. Աբովյան 1նրբ., Խ. Աբովյան 1, 2 փակուղիների, Բուսաբանական, Ֆիդայիններ, Լալվարի փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: