Էլեկտրաէներգիայի անջատումներ Լոռու մարզում մայիսի 21-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Լոռու մարզ՝
11:00-15:00 Սարահարթ, Գոգարան գյուղեր և Գեղասար գյուղի հանգստյան տուն,
11:00-16:00 Մեծ Պարնի գյուղ մասնակի, Մեծ Պարնի գյուղի գազալցակայան, «Ինտեգրալ Ալֆա Էներջի» ՍՊԸ,
12։00-14։00 Ամրակից գյուղ։