Առանձին շրջաններում թաց ձյան տեսքով տեղումներ են սպասվում

· Հայաստան

Առանձին շրջաններում թաց ձյան տեսքով տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 15-ի ցերեկը, 16-ին և 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-18-ին և 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 16-ի և 17-ի գիշերը և առավոտյան ժամերին տեղումները առանձին լեռնային շրջաններում կլինեն թաց ձյան տեսքով։

Քամիարևմտյան2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 15-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, մայիսի 17-18-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։