Վանաձոր քաղաքում իրականացնելու է կենդանիների զանգվածային ստերիլացման գարնանային միջազգային ծրագիր
· Վանաձոր

Մայիսի 26-28-ը «Պաշտպանություն և լուսավորություն» Կենդանիների բարեկեցություն հիմնադրամը, «Շունն ու Կատուն» անասնաբուժական կլինիկայի հետ համատեղ, Վանաձոր քաղաքում իրականացնելու է կենդանիների զանգվածային ստերիլացման գարնանային միջազգային ծրագիր։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 200 անվճար վիրահատություն՝ թափառող և տնային կենդանիների համար՝ ապահովելով հետվիրահատական հսկողությունը և կենդանիների հաշվառման բոլոր պահանջները։
Ծրագրի նպատակն է նպաստել թափառող կենդանիների թվի մարդասիրական վերահսկմանը, կենդանիների առողջության պահպանմանը և համայնքում պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։
Վայրը՝ Վանաձոր
Ամսաթվերը՝ մայիսի 26-28
Մանրամասների և գրանցման համար սկանավորեք կից նկարի QR կոդը կամ դիմեք «Շունն ու Կատուն» անասնաբուժական կլինիկա