Վատ էիր, սկոռի կանչեիր․ գնա, երկուշաբթի կարող ես գրանցվել․ Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի բժշկի պատասխանը՝ ցավերով իրեն դիմած բուժառուին

· Վանաձոր

Վատ էիր, սկոռի կանչեիր․ գնա, երկուշաբթի կարող ես գրանցվել․ Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի բժշկի պատասխանը՝ ցավերով իրեն դիմած բուժառուին

Ֆեյսբուքյան օգատատեր ԱննաՆազարյանը գրում է․

Բաց նամակ Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկային և բողոք։

Ուրբաթ օրը թիկունքիս ուժեղ ցավերով գնում եմ պոլիկլինիկա և նշանակում են նյարդաբանի խորհրդատվություն։

Հերթագրվում եմ և ժամը 2֊ից մինչև 18։00 սպասում եմ բժշկուհի Ջեմմայի ընդունելությանը։ Սակայն մոտենալով իրեն խնդրում եմ ընդունի՝ իր գռեհիկ պատասխանն եմ լսում․ «ՎԱՏ ԷԻՐ ՍԿՈՌԻ ԿԱՆՉԵԻՐ ԳՆԱԻՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ»։ Հետո ասում եմ հիմա այս ցավով ոնց գնամ տուն իր պատասխանը․ «Այո, գնա երկուշաբթի կարող ես գրանցվել»։

Լավ ես զարմանում եմ նման անմակարդակ բժժիշկներ ինչու են աշխատում մեր Բժշկական հաստատություններում, եթե նրանք նույնիսկ չգիտեմ Հիպոկրատի երդման մասին։

Իմ բողոքը հասցնելու եմ մինչև իսկ Առողջապահության նախարարություն, եթե նման տեսակի բժշկուհին դեռ աշխատի։

Հարգանքներով՝ Ա. Նազարյան