Ստեփանավանի բժշկական կենտրոնում և պոլիկլինիկակայում ներդրվել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ

· Ստեփանավան

Ստեփանավանի բժշկական կենտրոնում  և պոլիկլինիկակայում ներդրվել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ

Ստեփանավանի բժշկական կենտրոնը գրում է․

Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Ստեփանավանի բժշկական կենտրոնում և պոլիկլինիկակայում ներդրվել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ։

Սպասասրահում տեղադրված է հատուկ տերմինալ (սարք), որտեղից քաղաքացին ընտրում է անհրաժեշտ ծառայությունը կամ բժշկին և ստանում հերթի կտրոն:

Տեղադրված էկրանների միջոցով պացիենտները տեսնում են իրենց հերթի համարը, ինչը թույլ է տալիս հանգիստ սպասել՝ առանց դռների մոտ հերթ պահելու:

Համակարգը փոխկապակցված է «ԱՐՄԵԴ» էլեկտրոնային առողջապահության հարթակի հետ: Սա նշանակում է, որ առցանց հերթագրված պացիենտները և տեղում կտրոն վերցրածները ներառվում են մեկ միասնական ցուցակում:

Ստեփանավանի բժշկական կենտրոնում հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրումը կարևոր քայլ է սպասարկման որակի բարձրացման ամենօրյա աշխատանքում:

Մենք հոգ ենք տանում ձեր առողջության և հարմարավետության մասին։