Տեղեկատվություն պարարտանյութերի սուբսիդավորման ծրագրի և դիմելու կարգի վերաբերյալ

· Ալավերդի

Տեղեկատվություն պարարտանյութերի սուբսիդավորման ծրագրի և դիմելու կարգի վերաբերյալ

Ալավերդու համայնքապետարանը գրում է․

Հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 18-ի N 514-Լ որոշմամբ հաստատվել է պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը, որի նպատակն է խթանել գյուղատնտեսական գործունեությունը և ապահովել պարարտանյութերի ձեռքբերումը մատչելի պայմաններով։

Ծրագրի հիմնական դրույթները

Ծրագիրը կիրականացվի 2026 թվականի ընթացքում։

Մեկ շահառուի համար ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն՝ առավելագույնը մինչև 30 հեկտար հողատարածքի համար։

Պարարտանյութերը տրամադրվելու են սուբսիդավորման մեխանիզմով․ եթե 50 կգ մեկ պարկի գինը գերազանցում է 8000 դրամը, ապա տարբերությունը փոխհատուցվում է՝ մինչև 3000 դրամ յուրաքանչյուր պարկի համար։

Կարևոր ժամկետներ

Մինչև 2026 թվականի մայիսի 12-ը ներառյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կհրապարակի ծրագրին մասնակցող մատակարարների ցանկը։

Մինչև մայիսի 20-ը ներառյալ շահառուները պետք է դիմում ներկայացնեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին։

Մասնակցության կարգը

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան դիմում՝ կից անհրաժեշտ փաստաթղթերով, այդ թվում՝

անձը հաստատող փաստաթուղթ,

հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ,

համասեփականատերերի համաձայնագրեր։

Լրացուցիչ տեղեկատվություն

Պարարտանյութերի մատակարարումն իրականացվելու է մինչև հուլիսի 15-ը ներառյալ։

Շահառուները պարարտանյութերը կարող են ձեռք բերել միայն նախարարության կողմից հրապարակված մատակարարներից։

Խնդրում ենք պահպանել սահմանված ժամկետները և դիմել ժամանակին՝ ծրագրից օգտվելու համար։