Բովաձոր տանող հիմնական ճանապարհը ժամանակավորապես փակ է

Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրի սիրելի' բնակիչներ️,
Տեղեկացնում ենք, որ ներկայումս ընթանում են Բովաձոր բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման և Բովաձորի կամրջի հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ։
Աշխատանքների իրականացմամբ պայմանավորված` Բովաձոր տանող հիմնական ճանապարհը ժամանակավորապես փակ է։
Այլընտրանքային երթևեկությունը կազմակերպվել է Լոռի Բերդ–Բովաձոր դաշտամիջյան ճանապարհով։
Համայնքապետարանի կողմից իրականացվել են նաև հարթեցման աշխատանքներ՝ հնարավոր անհարմարությունները նվազեցնելու նպատակով։
Համայնքապետարանը շարունակում է հետևողականորեն վերահսկել աշխատանքների ընթացքը՝ որակի և ժամկետների ապահովման համար։
Շնորհակալ ենք Ձեր ըմբռնման և համբերության համար։
Հարգանքներով` Լոռի Բերդի համայնքապետարան