Վանաձորում այսօր վրաերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

· Վանաձոր

Վանաձորում այսօր վրաերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Վանաձորի ԲԿ–ից ArmeniaSputnik–ին հայտնեցին, որ երեխան Երևանի մասնագիտացված ԲԿ–ներից մեկի վերակենդանացման բաժանմունքում է։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տաշիրի խճուղում Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Ռազմիկ Մ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 8-ամյա Դ․ Ա․-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ սանավիացիայով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։