Անձրև, ինտենսիվ տեղումներ և քամու ուժգնացում․ ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
· Հայաստան
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, 24-25-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը կնվազի 23-ի գիշերը՝ 4-6 աստիճանով։