Թումանյան փողոցում կիրականացվեն ջրհեղեղի հետևանքով վնասված ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներ
· Ալավերդի
Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 09:00-ից, Թումանյան փողոցում կիրականացվեն ջրհեղեղի հետևանքով վնասված ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներ։
Աշխատանքների իրականացման ընթացքում փողոցը փակ կլինի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։
Խնդրում ենք վարորդներին հաշվի առնել նշված հանգամանքը և նախապես ընտրել այլընտրանքային երթուղիներ։