Այսօր արարող ու աշխատող մարդու տոնն է. Ստեափանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյան

Ստեփանավան համայնքի սիրելի՛ բնակիչներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների օրվա առթիվ։
Այսօր արարող ու աշխատող մարդու տոնն է:
Սա հրաշալի առիթ է արժևորելու և երախտագիտություն հայտնելու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նպաստում են մեր համայնքի զարգացմանը։
Մեր գործունեությունն ուղղված է համայնքային խնդիրների արդյունավետ ու արմատական լուծմանը։
Մենք պետք է շարունակենք ներդնել բոլոր ջանքերը՝ համայնքում արժանապատիվ աշխատանքի և վաստակի հնարավորությունները մեծացնելու, մեր բնակչության բարօրությունն ապահովելու համար։
Մաղթում եմ բոլորիս անսպառ եռանդ, խաղաղ աշխատանք։
Շնորհավոր մայիսի 1։
Ստեփանավան համայնքի ղեկավար՝ Արմեն Գրիգորյան