Վանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինի

· Վանաձոր

Վանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ նոյեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 62, 64, 66, 66ա, 68, 70, 70/1 բազմաբնակարան շենքերի, Հաղթանակի փողոցի թիվ 5 բազմաբնակարան շենքի, Նաիրի փողոցի թիվ 1, 3, 5 բազմաբնակարան շենքերի, թիվ 7, 9 առանձնատների, Թամանցիների փողոցի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
 
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։