Ալավերդու Երիտասարդական փողոցը փակ կլինի տրանսպորտային միջոցների երթևեկության համար

· Ալավերդի

Ալավերդու Երիտասարդական փողոցը փակ կլինի տրանսպորտային միջոցների երթևեկության համար

Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 08:00-ից, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Երիտասարդական փողոցը փակ կլինի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։

Հորդորում ենք վարորդներին նախապես պլանավորել իրենց երթուղին և օգտվել այլընտրանքային ճանապարհներից։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։