Լավ հնարավորություն՝ Ստեփանավան խոշորացված համայնքի ֆերմերների և գյուղատնտեսական արտադրողների համար

· Ստեփանավան

Լավ հնարավորություն՝ Ստեփանավան խոշորացված համայնքի ֆերմերների և գյուղատնտեսական արտադրողների համար

Լոռու մարզի ֆերմերներին և գյուղատնտեսական արտադրողներին առաջարկվում է միանալ GoShuka թվային հարթակին, որը հնարավորություն է տալիս գյուղական տնտեսություններին անմիջականորեն կապ հաստատել Երևանի գնորդների հետ՝ առանց լրացուցիչ գնորդներ փնտրելու կամ արտադրանքը Երևան տեղափոխելու անհրաժեշտության։

Հարթակի միջոցով ֆերմերները կարող են՝

▪️

Անվճար գրանցվել և ներկայացնել իրենց արտադրանքը։

▪️

Ինքնուրույն որոշել վաճառվող ապրանքի տեսականին և գինը։

▪️

Հասանելիություն ունենալ Երևանի գնորդներին։

▪️

Օգտվել արտադրանքի փաթեթավորման և առաքման ծառայություններից։

Հարթակի ներկայացրած պայմանների համաձայն՝ միացումը ֆերմերների համար անվճար է, իսկ արտադրանքի առաքումը Երևան նախատեսվում է իրականացնել 1–2 օրվա ընթացքում։

Հետաքրքրված ֆերմերները կարող են գրանցվել՝ սկանավորելով հրապարակմանը կից պաստառի QR կոդը կամ լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ +374 77 077 532 հեռախոսահամարով։

Միացե՛ք GoShuka-ին և ներկայացրե՛ք ձեր արտադրանքը նոր գնորդների։

Հնարավոր է սա տեքստ նկարն է