Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը պաշտոնապես ստանձնեց լիազորությունները

· Ստեփանավան

Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը պաշտոնապես ստանձնեց լիազորությունները

​Այսօր Ստեփանավանի համայնքապետարանում կայացած ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցավ համայնքի վերընտրված ղեկավարի երդման հանդիսավոր արարողությունը։

​Առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համայնքի ղեկավարը խոստացավ բարեխղճորեն կատարել իր պարտականությունները՝ ի շահ Ստեփանավան համայնքի և բնակիչների։

​Արարողությանը ներկա Տեր Մամբրե քահանա Ոսկանյանն իր օրհնությունը հղեց Արմեն Գրիգորյանին` մաղթելով նրան արգասաբեր և բեղմնավոր գործունեություն՝ ի բարօրություն Ստեփանավան համայնքի։