Իմ ցավը իմնա, դուք իմ երեխու համար ինձանից շատ չեք կարա ցավ ապրեք ու տառապեք․ Վանաձորում մահացած հայտնաբերված 6-ամյա աղջնակի մայր

· Հայաստան

Իմ ցավը իմնա, դուք իմ երեխու համար ինձանից շատ չեք կարա ցավ ապրեք ու տառապեք․ Վանաձորում մահացած հայտնաբերված 6-ամյա աղջնակի մայր

Ամիսներ առաջ մահացած հայտնաբերված 6-ամյա աղջկա մայրը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել․

Ես բազմիցս անտեսել եմ նման մարդկանց բայց սրանից հետո ամեն մարդու հետ իրա ձևով ու իրա լեզվով, թե որ պետքա վախենայիր ու գրածները ջնջեիր ժամանակին ավտոմատացված ու բթացած ուղեղդ աշխատացնեիր ու մարդուն առանց ճանաչելու նման բաներ չգրեիր։

Հերթով սաղիդ այ սենց անդրադառնալու եմ։ Իմ ցավը իմնա, դուք իմ երեխու համար ինձանից շատ չեք կարա ցավ ապրեք ու տառապեք, ու զգուշացում՝ չեմ հեռացնելու ինձ անձնական մի նամակ գա (ԿՆԵՐԵՔ ՈՎ), ուրիշ բան գրված եկավ, հաջորդ հանդիպումը կլինի քննչականում ինձ մեղադրելու համար։ Որ ջնջել ես դա, դեռ չի նշանակում, որ անցավ-գնաց։ Պատասխան կարա՞ս տաս գրածիդ համար։

Թե դու այդպիսի մայր ես, բան չունեմ ասելու, Աստված ողորմա քեզ, բայց ինձ քո հետ չհամեմատես...

Ու հա, թշնամուս չեմ ցանկանա, նաև քեզ, որ էս կորուստը զգաս։ Հավատա՝ ես վիշտը սրտիս չեմ չարանում էլի, ուղղակի հերիք է, էլ չեմ լռելու, հերիքա։

Ինձ ճանաչող մարդիկ լավ գիտեն իմ մայր տեսակն էլ, մարդ տեսակն էլ, ձեր կարծիքը 0 է իմ համար ...

Հնարավոր է սա տեքստ նկարն է

Հիշեցնենք, որ Վանաձորի Բուլղարական թաղամասում հուլիսին կախված վիճակում հայտնաբերված 6-ամյա աղջնակի մահվան գործով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ։ Գործն ուղարկվել է դատարան։

Մեղադրանքի համաձայն՝ Հ. Պ.–ն ոչ պատշաճ է կատարել երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունները։ Նա չի հետևել, որ նախկինում երեխաները իր տան բակում խաղողի ողկույզից կախված սավանով պատրաստված օղակով ճոճվում էին, ինչի հետևանքով երեխան մահացել է։

Վանաձորի Բուլղարական թաղամասում հուլիսին կախված վիճակում հայտնաբերված 6-ամյա աղջնակի մահվան գործով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ։ Գործն ուղարկվել է դատարան։