Աջակցություն գյուղատնտեսությանը. պարարտանյութերի ձեռքբերման 2026թ. ծրագիրը մեկնարկում է

Ստեփանավանի համայնքապետարանը գրում է․
ՀՀ կառավարությունը հաստատել է գյուղատնտեսական տնտեսավարողներին մատչելի գնով պարարտանյութերով ապահովելու աջակցության ծրագիրը:
Ի՞նչ արժեքով կարելի է ձեռք բերել պարարտանյութը
Պետությունը սուբսիդավորում է պարարտանյութի վաճառքի գինը, որպեսզի շահառուի համար 50 կգ-անոց 1 պարկի արժեքը կազմի ընդամենը 8,000 դրամ:
(Պետության կողմից փոխհատուցվող գումարը կազմում է մինչև 3,000 դրամ՝ յուրաքանչյուր պարկի համար):
Ովքե՞ր կարող են օգտվել ծրագրից
Ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր:
Աջակցությունը տրամադրվում է մինչև 30 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար:
Պարարտանյութերի տեսակները և չափաքանակները (1 հա-ի հաշվով)
Ազոտական (սելիտրա) – մինչև 500 կգ
Կարբամիդ – մինչև 400 կգ
Ֆոսֆորական – մինչև 300 կգ
Կալիումական – մինչև 200 կգ
Ամոֆոս / Նիտրոամոֆոսկա – մինչև 300 կգ
Կարևոր ժամկետներ շահառուների համար
Մինչև մայիսի 20-ը – Դիմել համայնքապետարան:
Մինչև հուլիսի 15-ը – Պարարտանյութերի վաճառքի իրականացում:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դիմելիս
Անձը հաստատող փաստաթուղթ (կամ պետական գրանցման վկայական):
Հողամասի սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր:
Եթե հողամասը փաստացի օգտագործվում է առանց վկայականի՝ վարչական ղեկավարի տրամադրած տեղեկանքը:
Համասեփականատերերի առկայության դեպքում՝ նրանց գրավոր համաձայնությունը:
Ինչպե՞ս կատարել վճարումը
Վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով՝ համայնքի համար բացված հատուկ գանձապետական հաշվեհամարին:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/hy/acts/224082/latest :