Ովքեր կմրցեն Սպիտակում նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին

· Սպիտակ

Ովքեր կմրցեն Սպիտակում նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին

Լոռու մարզի Սպիտակ համայնքում նոյեմբերի 29-ին նշանակված ավագանու համամասանկան ընտրություններին կմասնակցի երեք քաղաքական ուժ։ Panorama.am-ը ԿԸՀ-ից տեղեկացավ, որ այստեղ մրցելու են «Բարոյական արժեքներ», «Ուժեղ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

«Բարոյական արժեքներ» կուսակցության՝ 79 հոգուց կազմված ընտրական ցուցակը գլխավորում է Համլետ Մազմանյանը, «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկված է 35 թեկնածու, ցուցակը գլխավորում է Արման Ավետիսյանը։

ՔՊ ցուցակը գլխավորում է Սպիտակի գործող քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը։