Վանաձորում Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է

· Վանաձոր

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Уголовная полиция раскрыла обстоятельства подготовки убийства, деятельность преступной группировки и другие преступления - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2026

Նախարարությունից նշում են` օպերատիվ տվյալներ են ստացել, որ Վանաձորի բնակիչ քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ՝ ներգրավելով Լոռու մարզի և հանրապետության տարբեր բնակավայրերի՝ հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց, ովքեր տարբեր մարզերում պլանավորել, նախապատրաստել և կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված մի շարք ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ։

Уголовная полиция раскрыла обстоятельства подготовки убийства, деятельность преступной группировки и другие преступления - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2026

«Իրականացվել է շուրջ մեկ տասնյակ խուզարկություն, հայտնաբերվել են տարբեր տեսակի զենքեր, կեղծ թղթադրամներ, թմրամիջոցներ, քրեական ենթամշակույթին բնորոշ իրեր ու առարկաներ»,– հայտնել են ՆԳՆ–ից։

Уголовная полиция раскрыла обстоятельства подготовки убийства, деятельность преступной группировки и другие преступления - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2026

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել 5 անձ, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Երեք անձ կալանավորվել է։