Փամբակ համայնքը՝ COP17 կենսաբազմազանության համաշխարհային համաժողովում

· Փամբակ

Փամբակ համայնքը՝ COP17 կենսաբազմազանության համաշխարհային համաժողովում

COP17 կենսաբազմազանության համաժողովի «Կանաչ գոտում» Փամբակ համայնքը հանդես է եկել Լոռու մարզի միասնական տաղավարում՝ յուրօրինակ ու բովանդակալից ներկայացվածությամբ:

Վառ պաստառների, բուկլետների, լուսանկարների և տեսանյութերի միջոցով միջազգային հանրությանն են ներկայացվել համայնքի բնական հարստությունները՝ ջրային ռեսուրսները, հարուստ բուսականությունը, անտառային ֆոնդն ու կենդանական աշխարհը:

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել այն ծրագրերին, որոնք նպաստում են էկոհամակարգերի վերականգնմանն ու կայուն զարգացմանը, այդ թվույմ՝

Լեռնաջուրում հիմնված նոր անտառաշերտերին,

Մարգահովիտում իրականացված անտառվերականգնման ծրագրերին,

Բազումի ագրոանտառին և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված համայնքային մյուս նախաձեռնություններին:

Տաղավարում առանձնակի հետաքրքրություն են շարժել Փամբակի էկոլոգիապես մաքուր արտադրանքը՝ օրգանական մեղրը, տեղական խոտաբույսերն ու բուժիչ թեյերը, ինչպես նաև էկոգյուղատնտեսության զարգացման հեռանկարները:

Կարևոր ձեռքբերում համայնքի համար

Համաժողովի շրջանակում Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի և «Soluton» կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Այն միտված է Մարգահովիտ բնակավայրում կենսաբազմազանության պահպանման, էկոհամակարգերի զարգացման և բնահեն (էկո) զբոսաշրջության խթանման նոր ծրագրերի իրականացմանը:

Հնարավոր է սա տեքստ նկարն էՀնարավոր է սա տեքստ նկարն էԿարող է լինել տեքստ-ի արվեստՀնարավոր է սա թեյ և տեքստը նկարն էՀնարավոր է սա տեքստ նկարն է