Քննչականի պետը ստիպել ա, որ վկաները ցուցմունք չտան. Տաշիրում մի կաթիլ ցեխի պատճառով քպ-ական է սպանվել

Լոռու մարզի դատական և ոստիկանական համակարգն ամբողջությամբ թաթախված է կոռուպցիայի մեջ,- Marz News-ի հետ զրույցում ասաց այս կինը, որին մեր նկարահանող խումբը հանդիպեց Տաշիրում հարցախույզ անցկացնելու ժամանակ:
Կինը պատմեց, որ իր որդին մեղադրվում է մի քպականի սպանության մեջ, մինչդեռ նրա խոսքով՝ իր որդին ինքնապաշտպանության է դիմել: Վեճը ծագել է մի կաթիլ ցեխի շուրջ:
Մեղադրյալն այս պահին կալանավորված է, սակայն, ըստ այս կնոջ, գործում թույլ են տրվել բազմաթիվ ապօրինություններ:
Գործը վերանայելու պահանջով կինը նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին, սակայն նամակը մակագրվել է Լոռու մարզային դատախազություն, որտեղից կնոջը կոչ են արել «իրեն կոռեկտ պահել», քանի որ վերջինս համարձակվել է ասել, որ դատաիրավական համակարգում համատարած կոռուպցիա է տիրում: