Հանուն իմ համայնքի սիրով համագործակցել և համագործակցելու եմ կառավարության և կուսակցության հետ․ Արմեն Գրիգորյան

· Ստեփանավան

Հանուն իմ համայնքի սիրով համագործակցել և համագործակցելու եմ կառավարության և կուսակցության հետ․ Արմեն Գրիգորյան

Հարգելի բարեկամներ, հորդորում եմ վերջ տալ այս անիմաստ քննարկմանը և դադարել սև կատու փնտրել մութ սենյակում։

Ես հայտարարել եմ, որ իմ ձայները չեմ տալու որևէ մեկին, դա հստակ նշանակում է, որ համայնքի ղեկավար ընտրվելու համար ոչ մեկին չեմ աջակցելու։ Այլ բան այս հայտարարությունը չի նշանակում։ Վերահաստատում եմ այս դիրքորոշումը։

Հաջորդիվ

Ես որևէ դրվագում, երբևէ որևէ հայտարարություն չեմ արել կուսակցությունների, դրանց անդամակցության վերաբերյալ։ Բացառություն է իմ վերջին հայտարարությունը և որոշումը։ Ավելի վաղ մի քանի անգամ ասել եմ, որ ես ինձ պետությունից չեմ առանձնացնում և այո` հանուն իմ համայնքի սիրով համագործակցել և համագործակցելու եմ կառավարության և կուսակցության հետ։

Հորդորում եմ դադարեցնել ապատեղեկատվության այս արշավը և խուսափել փաստերը խեղաթյուրելու տհաճ գործելաոճից։ Իսկ որոշ հրապարակումների հեղինակներ և որոշ լրատվամիջոցներ պատասխանատվություն կկրեն դատարանում` զրպարտության և վիրավորանքի համար։