Էլեկտրաէներգիայի անջատումներ Լոռու մարզում հոկտեմբերի 29-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Լոռու մարզ՝
11:00–15:00 Մեծ Պարնի գյուղ մասնակի, Մեծ Պարնու գազալցակայան, «Ինտեգրալ Ալֆա Էներջի» ՍՊԸ,
11:00–17:00 Կուրթան գյուղ,
12:00–16:00 Ստեփանավան քաղաք՝ Կամոյի, Րաֆֆու, Արևելյան, Աշոտաբերդի, Պրոմեթեյի, Նար-Դոսի, Դուրյան, Մատրոսովի, Պուշկինի, Պռոշյան, Տերյան, Խանջյան, Բաղրամյան, Երիտասարդական, Եկեղեցու և Չարենցի փողոցներ մասնակի։