Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են 2 «Opel»-ները․ կա վիրավոր

Հոկտեմբերի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 26 հասցեի դիմաց բախվել են 34-ամյա Նորայր Մ․-ի վարած «Opel» մակնիշի և 20-ամյա Նորայր Ա․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղեվորներից 19-ամյա Դավիթ Ա․-ին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։