Ստեփանավանի չորս ընտրատեղամասերում տեսախցիկների ուղիղ հեռարձակումը խափանվել էր, Գարգառում՝ կուտակումներ էին
Ստեփանավանի Գյուլագարակ, Գարգառ և Վարդաբլուր գյուղերի ընտրատեղամասերում մինչև կեսօր ուղիղ հեռարձակումը չի գործել։ ԿԸՀ-ից հայտնել են, որ տեխնիկական խափանումներ են եղել նաև Ագարակում, սակայն բոլոր չորս տեղամասերում հեռարձակումն արդեն վերականգնվել է։
Գարգառում կեսօրին ընտրատեղամասի դիմաց նաև մեքենաների կուտակումներ էին։ ՔՊ վստահված անձը դա բացատրել է գյուղատնտեսական աշխատանքներից հետո ընտրողների միաժամանակ տեղամաս գալով։