ՏԻՄ ընտրություններ․ ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է՝ 37.95%

· Ստեփանավան

ՏԻՄ ընտրություններ․ ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է՝ 37.95%

Ժամը 14։00-ի դրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ 37.95%։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ մասնակցության ցուցանիշները համայնքներում հետևյալն են․

🔹 Արարատի մարզ, Արտաշատ՝ 17.40%

🔹 Արմավիրի մարզ, Արաքս՝ 21.37%

🔹 Արմավիրի մարզ, Արմավիր՝ 17.51%

🔹 Արագածոտնի մարզ, Շամիրամ՝ 30.36%

🔹 Գեղարքունիքի մարզ, Գավառ՝ 17.95%

🔹 Գեղարքունիքի մարզ, Մարտունի՝ 20.99%

🔹 Գեղարքունիքի մարզ, Վարդենիս՝ 19.92%

🔹 Լոռու մարզ, Ֆիոլետովո՝ 10.35%

🔹 Լոռու մարզ, Ստեփանավան՝ 37.95%

🔹 Կոտայքի մարզ, Ծաղկաձոր՝ 32.68%

🔹 Կոտայքի մարզ, Հրազդան՝ 25.54%

🔹 Կոտայքի մարզ, Գառնի՝ 15.10%

🔹 Շիրակի մարզ, Ախուրյան՝ 20.88%

🔹 Շիրակի մարզ, Արթիկ՝ 27.76%

🔹 Սյունիքի մարզ, Գորիս՝ 28.30%

🔹 Սյունիքի մարզ, Մեղրի՝ 29.95%

🔹 Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր՝ 30.07%

🔹 Վայոց ձորի մարզ, Վայք՝ 24.97%

🔹 Վայոց ձորի մարզ, Ջերմուկ՝ 25.90%

🔹 Տավուշի մարզ, Դիլիջան՝ 18.92%

🔹 Տավուշի մարզ, Իջևան՝ 19.14%։

Ժամը 14։00-ի դրությամբ ամենացածր մասնակցությունը գրանցվել է Ֆիոլետովո համայնքում՝ 10.35%։

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ տվյալները հրապարակում է երեքժամյա պարբերականությամբ։